Զուտ քաղաքական տեսանկյունից, անկեղծորեն, ինձ անընկալելի է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի մոտեցումը: Մանրամասնեմ, թե ի՜նչ նկատի ունեմ:
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ուզում է գնալ իր ախատանքի վայր և քաղքացիների, ըստ էության՝ զանգվածային ընդունելություն անցկացնել (թողնենք դրա իրավականոնակարգային կոմը, որի մասին նախորդ գրառումներից մեկում արտահայտվել եմ):
Այսօր ԱԺ հատուկ նիստն էր: Ինչն էր խանգարում, որ նա, որպես խմբակցության ղեկավար, որպես պատգամավոր, գար և ԱԺ նիստում ելույթ ունենար, ասելով այն ամենը, ինչ ուզում էր (է) ասել:
Չեմ ասում՝ քվեարկության մասնակցեր, չեմ ասում, ամբողջ նիստին մասնակցեր: Ընդամենը ելույթ ունենար, ինչպես իր խմբակցության պատգամավորներն ունեցան (ու որի՞ «խանչալի քարն ընկավ» դրանից. ոչ մեկի): Ուղիղ եթեր էր ուզում Հանրայինով: Էհ ԱԺ նիստից էլ լավ ուղիղ եթե՞ր: Սերժ Սարգսյանն էլ՝ այնտեղ: Դրանից հարմար առի՞թ՝ դիմահար ասել այն, ինչ ունես ասելու:
Իր որոշելիքն է, իհարկե, իր հայտարարած «թավշե» կամ թեկուզ՝ «ուսապարկե» անբռնություն հեղափոխության ու դրա մարտավարության շրջանակներում: Բայց, էլի եմ ասում՝ զուտ քաղաքական տեսանկյունից իր բացակայությունը, գոնե ինձ համար, կներեք, ընկալելի չէր: