ԱԺ-ի քննարկումների ժամանակ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկն ինչու՞ չհիշեց, չխոսեց երեկ, այսօր Երևանի փողոցներում կատարվող գործողությունների, բողոքի ցույցերի մասին: Ինչու՞ որևէ մեկը հարց չբարձրացրեց, թե այդ ժողովուրդն ինչու՞ է դուրս եկել փողոց, ուզածն ի՞նչ է: Ինչու՞:
Ճիշտն ասած, ես էլ անուղղելի ռոմանտիկ եմ: Ամբողջ ժամանակ մի գեղեցիկ հրաշքի էի սպասում, որ Սերժ Սարգսյանը հանկարծ ոտքի կկանգնի, կմոտենա ամբիոնին ու կասի.
- Հարգելի պատմագավորներ, դուք ինձ կներեք, բայց ես հանում եմ իմ թեկնածությունը:
Կասի ու միանգամից դուրս կգա դահլիճից, դուրս կգա ԱԺ-ի շենքից, ուղղակի տուն կգնա: