Երևանում հետաքրքիր իրավիճակա ստեղծվել՝ կենտրոնական փողոցներից շատերը փակ են ու կողքից կարող է թվալ թե եսիմինչ սարսափելի բան է կատարվում քաղաքում։ Բայց իրականում շատ ու շատ քիչ մարդիկ են փողոցում, իսկ փողոցներն էլ փակ են մնում զուտ որովհետև ոստիկանությանը հրահանգավորել են չընդդիմանալ։ Փաստացի 2-3 հոգով փողոցում նստած մարդիկ համարվում է, որ փողոց են փակել։
Կարանք ասենք, որ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը որդեգրել են գանդիի մոտեցումը՝ չդիմադրել․․․ Բայց կարմիր գծերը հստակ գծված են՝ բաղրամյանը բարիկադավորված ոստիկանների կողմից։
Անձամբ ինձ մտահոգում է մի քանի բան․
ա) որքանո՞վ է օրինական ցույցի մասնակիցներին մտցնել դպրոց ու անչափահասներին դասադուլի կոչ անել
բ) որքանով են այս ակցիայի կազմակերպիչները վերահսկում տարբեր փողոցներում նստած մարդկանց ու արդյոք կկարողանան արագ արձագանքել անկանխատեսելի զարգացումներն՝ ապահովելով իրենց համախոհների անվտանգությունը
գ) ինչպես է Փաշինյանը 18-ին տուն ուղարկելու ցուցարարներին՝ ընդունելով, որ ոչինչ չստացվեց։ Այլ հարց է, որ իսկզբանե ցույցերի առաջ դրված նպատակներն անհասկանալի էին ու ոչ հստակ։ Ու արդյոք էլի չի ասի, որ դե ծախված ժողովուրդն էր էլի մողավոր, քիչ մարդ դուրս եկավ փողոց, ինքն էլ շատ էր ուզում բայց չէր կարող․․․
Մի խոսքով, փողոցում այսօր ավելի շատ շոու ու էմոցիաներ են, քան քաղաքականություն ու քաղաքացիական պայքար։ Պատահական չի, որ Նիկոլը փողոց է կանչում աշակերտներին ու ուսանողներին, որոնց համար դրայվա էս ամենինչը, ուղղակի վառ հիշողություն ապագայի համար: