Հարց եմ ուզում տամ. ի՞նչ ա նշանակում' «Այս փուլում ժողովուրդը պատրաստ չի փողոց դուրս գալու», կամ' «Այս փուլում անիմաստ ա փողոց դուրս գալ»: Նման աբսուրդ մտքեր մեկ էլ մեր «դասականների» ուղեղներում կծագեր: Կներեք, իսկ ե՞րբ ա ժողովուրդը փողոց դուրս գալու պատրաստ եղել: Կամ այդ ինչպե՞ս պիտի ժողովուրդը փողոց դուրս գա, եթե նրան ասում ես, որ նա փողոց դուրս գալու պատրաստ չի:

Հեռու չգնանք: Այդքան Սահմանադրական փոփոխություններից է խոսվում: Կներեք, իսկ այդ ժամանակ ժողովուրդը փողոց դուրս գալի՞ս էր... Չէր գալիս: Բա այդ ի՞նչ հիմքով էր «Ոչ» քարոզվում: Այնուամենայնիվ ժողովրդի մոտ կար, չէ՞, իշխանություններին մերժելու տրամադրությունները: Հիմա ի՞նչ, կարո՞ղ ա Սերժին «Ոչ» ասելու տրամադրություններ չկան: Սահմանադրական փոփոխությունների ժամանակ ժողովորդին քարոզվում էր, որ նա իշխանությունների հանդեպ վերաբերմունքը արտահայտելու համար պիտի գնա ընտրատեղամաս ու «Ոչ» քվերկի, հիմա էլ պիտի քարոզվեր, որ ժողովուրդը նույն նպատակով պիտի դուրս գա փողոց: Ու չէ՞ որ ոչ ոք չի մերժում, որ հարցերն, այնուամենայնիվ, փողոցում գտնվող ժողովուրդն ա լուծելու: