Աշխարհի ամենապահպանողական երկրներից մեկում՝ Սաուդյան Արաբիայում ընդունված համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ օրենքում մի ուշագրավ հոդված կա, որն արգելում է ամուսնու համակարգիչներում և բջջային հեռախոսներում տեղեկատվության փնտրտուքը:

 

Օրենքի նպատակը հիմնավորվում է ինչպես տեղեկատվական անվտանգության ապահովման, այնպես էլ բարոյական բարքերի բարելավման կարևորությամբ: Հանցագործության համար նախատեսվում է մինչև 1 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև՝ 500.000 ռիալ (133.000 դոլար) չափով տուգանք:
Ասում եմ՝ ո՞նց անենք, մեր համապատասխան օրենքում էլ նման փոփոխություն մտցվի․ ահագին մարդ հանգիստ կապրի։