Մայր՝ չորս տառ, չորս տառի մեջ՝ մի ամբողջ հավերժություն, զգացողությունների մի ամբողջ անբացատրելիություն: ՄԱՅՐ… Ամենաքնքուշ, ամենաբարի, ամենաուշադիր, ամենաանհանգիստ, ամենա-ամենա-ամենասիրուն բառերի հոմանիշ, շնորհավոր տոնդ, առողջ եղիր, որ մենք էլ առողջ լինենք, երջանիկ եղիր, որ մենք էլ երջանիկ լինենք, ժպտա, ժպտա ու անդադար ժպտա, որ մենք էլ այլևս դատապարտված լինենք ուրախությամբ:
ՄԱՅՐ ամենակարող, որ դիմանում ես ամեն տառապանքի, ամեն դժվարության, սակայն քո մի կախարդական ժպիտի ներքո կարողանում ես թաքցնել ու սնել զավակներիդ քո քնքշությամբ ու ուշադրությամբ: ՄԱՅՐ, եղիր միշտ, միշտ, որ մենք էլ մեզ մանուկ զգանք ու մշտապես վայելենք մեր չարությունների արդյունքում ծնված քո բարկությունը․ չէ՞ որ դա ևս երջանկություն է, վայելել ՄՈՐ բարկությունը…
Շնորհավոր, Մայր, և թող աշխարհիս երեսին բոլոր Մայրերը պարուրված լինեն սիրով զավակի, ուշադրությամբ զավակի և, որ ամենակարևորն է, ներկայությամբ զավակի:
Մենք ապրում ենք ՁԵԶՆՈՎ: