Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատեց, որ զինուժ է ուղարկում քրդաբնակ սիրիական շրջաններ դիմակայելու Թուրքիայի շարունակվող հարձակումը քրդերի վրա: Ֆրանսիայի նախաձեռնությունը անկասկած համակարգված է ԱՄՆ-ի հետ, որի զորամիավորումներն արդեն գտնվում են այնտեղ եւ պաշտպանում են իրնց քուրդ դաշնակիցներին:

 


Թուրքիայի նախագահ Էրդողանը չի թաքցնում իր զայրույթը եւ հայտարարել է, որ ՛՛ահաբեկիչներին սատարող ցանկացած ուժեր հանդիսանում են թուրքական բանակի օրիանական հարվածի թիրախ՛՛: Իրականում սակայն Անկարան չի շտապում իրագործել սպառնալիքները, գիտակցելով, որ այրելու է նահանջի կամուրջը: Ֆրանսիան ԱՄՆ-ից հետո դառնում է ՆԱՏՕ-ի երկրորդ պետությունը, որն ուղիղ հակամարտության մեջ է մտնում դաշինքի անդամ Թուրքիայի դեմ, իսկ եթե հիշենք, որ Գերմանիան մի քանի ամիս առաջ դադարեցրել է ռազմական տեխնիակայի մատակարարումն Անկարային եւ լուրջ քաղաքական բախումներ ունեցավ Էրդողանի հետ Ինջիրլիկ ավիաբազայի եւ գերմանական քաղաքացիություն ունեցող քաղբանտարկյալների հարցերով, ապա մնում է արձանագրել, որ ՆԱՏՕ-ի առանցքային երկրները մտել են Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, որը ցանկաած պահին կարող է դառնալ ռազմական:

 

Հատկանշական է, որ այդ համատեքստում Թուրքիան կտրուկ ավելացնում է իր համագործակցությունը Ռուսաստանի հետ, ստանալով Կրեմլից ոչ միայն Ս-400 ՀՕՊ համակարգեր, այլ նաեւ միջուկային երկիր դառնալու տեխնոլոգիաներ ատոմակայանի կառուցման միջոցով: 100 տարվա ռուս-թրքական դաշինքը ընդդեմ աշխարհի վերակենդանանում է մեր աչքերի առաջ: Զավեշտալի է, որ այս պայմաններում ՀՀ դեռեւս մնում է Ռուսաստանի ռազմական վերահսկողության տակ եւ ուշացնում է Արեւմուտքի հետ իր անվտանգությունը ապահովող հարաբերությունների զարգացումը: