Աֆրինի շրջանում, Բերխվեդան ճամաբարում, որտեղ Աֆրինից գաղթած քրդերն են տեղակալավել, հրաժարվել են ընդունել ՌԴ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը:
Ճամբարում ասել են, որ Ռուսաստանն է մեղավոր, որ իրենք այսօր գտնվում են այդ ճամբարում և դարձել են գաղթական: Նրանք նաև ասել են, որ երբ ունեին Ռուսաստանի օգնության կարիքը, Ռուսաստանը թաքնվեց Թուրքիայի հետևում և թույլ տվեց Թուրքիային և թուրքական աջակցությունը վայելող խմբավորումներին մտնել Աֆրին թալանել ու բռնաբարել խաղաղ բնակչությանը:
Ճամբարի աշխատանքները կորդինացնող Մեհմեդ Բազկոն իր խոսքում ասում է. « Նրանք (Ռուսաստան) այս օգնությունը բերել են ու ուզում են մեզ խաբել, որ իբրև թե մեզ բարեկամ են, մենք էլ չենք խաբվի, մենք տեսանք ձեր բարեկամությունը, դուք մեզ մենակ թողեցիք, ավելին՝ նվեր տվեցիք Թուրքիային»:
Կարեն Հովհաննիսյան