Արցախում "ծեծված և խոշտանգված" կապույտ կամ մանուշակագույն մազերով Ասյա Խաչատրյանի հարցազրույցների մեկը լսելիս մի հարց առաջացավ որևէ ապացույց գոյություն ունի, որը կփաստի աղջկա ասածները? Ասենք հիմա ով ինչ ասի, ոնց ասի ուրեմն դա անդրդվելի ճշմարտություն ա? Էլ ապացույց բան պետք չի? Հիմա որ ասեր ասենք ինձ բռնաբարել են, ինչքան ՀԿ կա մարդու իրավունքների հարցերով զբաղվող պետք ա վայնասուն չէ բարձրացներ առանց որևէ ապացույց պահանջելու հա? Մեր օրերում արդեն ապացույց բան չկա, ով ինչ ուզում երգում ա ?
Եթե կա հստակ ապացույց, բացի խոսքից, ուրեմն տվյալ ոստիկանները առնվազն պետք է համակարգից հեռացվեն և օրենքի ողջ խստությամբ պատժվեն:

Հ.Գ. Ասյա Խաչատրյան, էդ որ հարցազրույցիդ ժամանակ էդքան դիմանում ու գրական էս խոսում, հանկարծ ինչի էս միջնամասից, ներողություն խնդրում և շատ բոցաշունչ կերպով արտաբերում, ոստիկանների ենթադրյալ հայհոյանքները? Կարելի էր ուղղակի շեշտել, որ շատ խիստ հայհոյել են, ոչ թե իրենցից առավել սահուն կերպով արտաբերել, ոնց որ ամեն օր օգտագործում ես: