Ադրբեջանում ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուներից Ռազի Նուրուլլաևը հերթական դեբատում հայտարարել է, որ ընտրվելու պարագայում լուծելու է Ադրբեջանում բնակվող և ամուսնանալ չկարողացող կանանց խնդիրները՝ ընդգծելով, որ իսլամի՝ այդ երկրում տարածված մոդելը հիմքեր տալիս է դրա համար։
Իհարկե, ծաղրական մեկնաբանություններով են ռազմավարական կարևորության խնդիր արծարծող այդ հայտարարությունը քննարկում հիմա Ադրբեջանում, բայց մարդը վատ բան չի ասում։ Ի տարբերություն մերի՝ բազմակնությունը (մինչև 4 կին ունենալը) թույլատրելի է իրենց կրոնում, բայց դժվար թե այսօր գտնվի մեկն այդ երկրում, որ մեկից ավել կին ունենա, փոխարենը բազմաթիվ աղջիկներ չեն կարողանում ամուսնանալ հակառակ սեռի համեմատությամբ զուտ իրենց թվային գերազանցության պատճառով։
Պատերազմի մեջ գտնվող երկրում բնակչության աճի համար տարբեր մեխանիզմների մշակումն ու իրագործումը պակաս կարևոր չէ, քան զենքի ու զինամթերքի ձեռքբերման համար ֆինանսների հայթայթումը։