Ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի համար բավականին լուրջ հնարավորություններ են ստեղծվել տարածաշրջանում սեփական խնդիրները լուծելու համար։ Իսկ առաջնային խնդիրն, ինչպես նշեցի՝ PKK-ի դեմ առարկայական պայքարն է, հնարավորինս թուլացնել նրա դիրքերը։ Եվ այդ գործողությունները միանգամից եռաստիճան մակարդակում են իրականացվում՝ և՛ Թուրքիայի ներսում, և՛ Սիրիայի տարածքում, և՛ մասամբ նաև Իրաքի տարածքում։ Այսինքն՝ քանի դեռ առկա է հնարավորություն, թուրքական կողմն օգտվելով և՛ միջազգային հարթակում, և՛ տարածաշրջանային իրողություններում ընձեռված հնարավորություններից՝ փորձելու է լուծել վերոնշյալ խնդիրը։
Արմեն Պետրոսյան