Թուրք երգչուհի և դերասանուհի Զուհալ Օլքային դատապարտել են 10 ամսվա ազատազրկման Էրդողանին վիրավորելու համար: Ստամբուլի դատախազությունը արվեստագետի համար պահանջում էր 4 տարվա ազատազրկում: Բանը նրանում է, որ 2016թ.-ին Ստամբուլի Քադիքոյ թաղամասում երգչուհու համերգի ժամանակ, երգչուհին «Boş Vermişim Dünyay» երգի կատարման ժամանկ որոշակի ձևափոխության է ենթարկել երգի բառերը, որոնք վերաբերվել ն հենց Էրդողանին և ձեռքի վիրավորական ժեստ ցուցադրել: Մասնավորապես երգել է. «Ռեջեփ Թայիփ Էրդողան, ամեն ինչ դատարկ է , կյանքը սուտ է, մի օր այն կավարտվի , իսկ դուք կասեք «Ես ունեի երազանք»»: