Ներկայացնենք 1919 թվականի մի ուշագրավ արխիվային լուսանկար, որտեղ պատկերված է Ամերիկայի Մասաչուսեթս նահանգում կազմակերպված Ուայթինսվիլի ցուցահանդեսում հայերի կողմից պատրաստված շարժական տաղավարը: Ցուցանակի վրա գրված է. «Այստեղ ներկայացված է, թե ինչպես են գորգեր ստեղծում Հայաստանում», իսկ շարժական տաղավարում նստած հայուհիներ Սիրարփի Ջոնսոնը և Սառա Համամջյանը ցուցադրում են ավանդական հայկական գորգերի ստեղծման բոլոր փուլերն ու համապատասխան աշխատանքային գործիքները:


Լուսանկարը՝ Հայկ Դեմոյանի վերջերս լույս տեսած «Armenian Legacy in America: A 400-Year Heritage» գրքից, որը պատմում է Ամերիկայի շուրջ 400-ամյա հայկական ժառանգության մասին:

 

Фото Ruben Shukhyan.