Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Ջաաֆարին խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որով Էրդողանն ասել էր, թե Թուրքիան կարող է ռազմական գործողություններ սկսել Իրաքի տարածքում քրդական խմբավորումների դեմ:
«Մենք կարևորում ենք թուրք-իրաքյան ռազմաքաղաքական հարաբերությունները, սակայն կտրականապես մերժում և դեմ ենք Իրաքի տարածքում թուրքական ռազմական ուժերի ռազմական գործողություններին, որի մասին հայտարարել է Էրդողանը»-, ասել է ԱԳ նախարարը:
Բաղդադում Իրաքի ԱԳ նախարարի և Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմետ Յըլդըզը հանդիպել էին , երեքշաբթի օրը, որից հետո Թուրքիայի փոխարտգործնախարարը տրածել էր հայտարարություն, ըստ որի Իրաքը տվել է իր համաձայնությունը Անկարայի կողմից ահաբեկչական կառույց համարվող PKK-ի դեմ ռազմական գործողությունները Իրաքի տարածքում: Մինչ այս պահը Թուրքիայի ԱԳ-ից ոչ մի մեկնաբանություն չկա այս հայտարարությունների մասով:
Իրաքի ԱԳ նախարարությունը մեղադրել է Թուրքիայի ԱԳ նախարարությանը ստահոդ լուրեր տարածելու մեջ և բացահայտ հայտարարել, որ թույլ չի տալիս Թուրքիաին Իրաքի տարածքում քրդական խմբավորումների դեմ ռազմական գործողություններ սկսել: