Ջորջ Վաշինգտոնին համարում են <<ազգի հայր>>․․․ Նա եղել է քաղաքական գործիչ, և նա մի ուշագրավ միտք է արտահայտել, որը կարծես հենց մեր երկրի համար ասված լինի․․․ <<Ցանկացած ղեկավարի համար կարևորը իշխանության փոխանցումն է մի ունակ անձնավորության․․․>>։

 

Մեր երկրում կատարվել է հակառակը․ մեր ղեկավարները միծտ ձգտել են իշխանությունը փոխանցել այնպիսի մեկին, որն իր ապաշնորհությամբ, նյութամոլությամբ ու, մեղմ ասած, անտեղյակությամբ այնպիսի վիճակի հասցնի երկիրը, որ հասարակությունը ստիպված կարոտի նախկին իշխանությանը, այդպիսով մտածելով նրան կրկին իշխանության բերելու մասին․․․ Երբ աչք ունեցող ամեն մի քաղաքացի կռահում է, թե ում են պատրաստվում բերելու իշխանության իրենց ձախողման դեպքում, համակվում է հուսահատությամբ․․․

 

Սա համազգային ողբերգություն է, որի պատճառով այնպիսի մարդիկ են հայտնվում իշխանության վերին օղակներում, որոնց համար Հայրենիք, պետություն, ազգ, հասարակություն․․․ ընդամենը դատարկ հնչյուններ են, և որոնք երկիրը սահուն կերպով տանում են դեպի անհայտություն․․․