Ձմռանը ռեսպիրատոր հիվանդություններն առավել հաճախ են հանդիպում: Հազը, բրոնխիտն անհանգստացնում են շատերին. անուշադրության մատնելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ նաև թոքերի հետ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս բնական միջոցը կօգնի ազատվել շնչուղիների հետ կապված խնդիրներից:

Բաղադրիչներ

  • 500 գրամ կարմիր սոխ
  • 500 գրամ շագանակագույն շաքարավազ
  • 2 փոքր կիտրոն
  • 5 լիտր ջուր
  • 200 մլ բնական մեղր:

Պատրաստման եղանակը: Շագանակագույն շաքարավազը տաքացրեք միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Ավելացրեք կտրատած սոխը, մի քանի րոպե անց՝ ջուրը: Կրակն անջատեք այն ժամանակ, երբ ջուրը մեկ երրորդով կքչանա: Սառելուց հետո ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը, լավ խառնեք: Թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան լցրեք ապակե տարայի մեջ:

Օգտագործման եղանակը: Խորհուրդ է տրվում ամեն անգամ ուտելուց առաջ օգտագործել 1 ճաշի գդալ:

Ուշադրություն․ ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը: Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: