Պաղեստինի ինքնավարության խորհրդի նախագահ Յասեր Արաֆաթը վախճանվեց 2004 թվականի նոյեմբերի 4-ին: Ծնվել է 1929 թվականին: Ճշգրիտ ծննդավայրը հայտնի չէ: Ոմանք նշում են Երուսաղեմը, ուրիշները՝ Կահիրեն, Գազան: Դրա փոխարեն հայտնի է նրա լրիվ անունը. Մուհամմեդ Աբդել Ռահման Աբդել Ուսուֆ Արաֆաթ ալ-Քուդվա ալ-Հուսեյնի: Նա ունևոր պաղեստինցու ընտանիքի 6-րդ երեխան է: Արաֆաթը մոր կողմից «բարեկամ» է Մուհամեդ մարգարեին: Հաջողակ լինելու շնորհիվ Արաֆաթը հետագայում ստացել է «Յասեր» անունը, որ արաբերեն նշաակում է «ճանապարհը հեշտությամբ գտնող»:
Հենրի Քիստինջերը Արաֆաթին անվանել է «Ողջ մնալու վարպետ», իսկ Մարլեն Օլբրայթը ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանի հետ զրուցելիս ասել է. «Արաֆաթը հիմար բաներ շատ է արել, բայց նրա ցանկացած հաջորդ քայլն ավելի հիմար է լինում»:
1992 թ. Լիբիական անապատի վրայով թռչելիս Արաֆաթի ինքնաթիռն ընկնում է ավազամրրիկի մեջ: Ինքնաթիռը ջախջախվում է, օդաչուները զոհվում են, բայց Արաֆաթը ողջ է մնում: 1994 թ.-ին Արաֆաթը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։