ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռուհանին։
«Հաշվի առնելով Իրանի և Հայաստանի ժողովուրդների պատմական և մշակութային կապերը և առկա լայն հնարավորությունները՝ վստահ եմ, որ առաջիկայում երկու երկրների հարաբերությունների զարգացման ականատեսը կլինենք»,- իր ուղերձում նշել է Ռուհանին։