Բաղադրիչներ
  • ձու - 4 հատ
  • ալյուր - 130 գր
  • շաքարավազ - 130 գր
  • խնձոր - 600 գր
  • դարչին - 1 թ/գ
  • շաքարի փոշի
Պատրաստման եղանակ
Խնձորները կեղևահանում, անցկացնում ենք քերիչով ու հեռացնում ենք ավելորդ հյութը։
Խնձորով-ռուլետ-3
Ավելացնում ենք 2 ճ/գ շաքարավազը, դարչինն ու խառնում ենք։
Խնձորով-ռուլետ-4
Ձուն հարում ենք մոտ 5 րոպե ու մաս-մաս ավելացնում ենք շաքարավազը։
Խնձորով-ռուլետ-5
Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու խառնում ենք։
Խնձորով-ռուլետ-6
Ձևամանը պատում ենք յուղաթղթով, խնձորը լցնում ենք մեջն ու հավասարապես տարածում։
Խնձորով-ռուլետ-7
Խնձորի շերտը պատում ենք խմորային զանգվածով և 20 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Խնձորով-ռուլետ-8
Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, դնում ենք սրբիչի վրա և յուղաթուղթը զգուշորեն հեռացնում ենք։
Խնձորով-ռուլետ-9
Տաք վիճակում խմորաշերտը փաթաթում ու վերածում ենք ռուլետի։
Խնձորով-ռուլետ-10
Արդեն պատրաստ ռուլետը թողնում ենք, որ սառչի, ապա հավասարեցնում ենք եզրերն ու պատում շաքարի փոշով։
Խնձորով-ռուլետ-11

Շատ համեղ ու յուրօրինակ ռուլետ, որը կարելի է վայելել 1 բաժակ տաք սուրճի կամ թեյի հետ։