Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հրապարակել է Եվրամիության դիրքորոշումը Brexit-ից հետո ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև կնքվելիք առևտրային համաձայնագրի վերաբերյալ:
Դատելով հրապարակված փաստաթղթից (հղումը՝ ստորև)՝ ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիայի մտադրությունը՝ լքելու միասնական շուկան և մաքսային միությունը, կհանգեցնի «տնտեսական բացասական հետևանքների»:
Տուսկի կողմից առաջ քաշված հիմնական կետերն են.
- Համատեղ պայքար ընդդեմ ահաբեկչության և համագործակցություն արտաքին հարաբերությունների և անվտանգության ոլորտում,
- Միացյալ Թագավորության մասնակցությունը ԵՄ հետազոտական, կրթական և մշակութային ծրագրերում,
- Նպատակամղվածություն՝ կանխելու ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև թռիչքային հնարավոր խափանումները և դրանց հետ կապված խնդիրները,
- Միակ հնարավոր տարբերակն Ազատ առևտրի համաձայնագիրն է. «Մենք կաշխատենք մեր ուժերի ներածին չափով», սակայն դա կլինի միայն «առևտրային համաձայնագիր»,
- Դա կլինի պատմության մեջ Ազատ առևտրի միակ համաձայնագիրը, որն ամրապնդելու փոխարեն կթուլացնի տնտեսական կապերը:
«ՔԳ» ԱՀԿ Արտաքին քաղաքականության ակումբ
Աղբյուրն՝ այստեղ։
Փաստաթուղթն՝ այստեղ։