Թուրք-քրդական հակամարտությունը, որն արդեն դարձել է պատերազմ, ի՞նչ կտա Հայաստանին, կամ հային:


Այս պատերազմը, եթե շարունակվի սիրիական և իրաքյան հողում, ապա Հայաստանի համար այն կունենա զրո նշանակություն, քանի որ այն ոչ մի կերպ չի կարող անդրադարձ ունենալ հայկական պտության վրա, ուշադրություն դարձրեք, հայկական պետության, ոչ թե հայերի:

 

Սակայն, եթե այս պատերզմը տեղափոխվի թուրքական պետության տարածք, ապա Հայաստանն արդեն այստեղ կունենա իր շահերը: Քրդական պետության ստեղծումը թուրքական պետության տարածքների հաշվին, կարծում եմ կբխի մեր շահերից: Մեզ հարկավոր է սեփական տարածքի մեջ ռազմական գործողությունների մեջ ներքաշված Թուրքիա, այլ ոչ թե հարևան պետությունների տարածքում ինքնահաստատվող ու ուժը ցուցադրող Թուրքիա: