Պարզվում է, Microsoft Word ծրագիրը աշակերտներին հնարավոր է նաև սովորեցնել գրատախտակի վրա՝ պատկերելով ողջ գործընթացը սովորական գունավոր կավիճներով:

 

Հենց այդպես էլ վարվել է Գանայի գյուղերից մեկի ինֆորմատիկայի ուսուցիչ Ռիչարդ Ակոտոն, որից հետո աշակերտները գրատախտակին գրվածը պատճենել են իրենց տետրերում: Դասարանում արված լուսանկարները ուսուցիչը տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում, իսկ այդ ամենի պատճառը ընդամենը այն էր, որ աֆրիկական այդ դպրոցում ուղղակի չկան համակարգիչներ:

 


Լուսանկարներն անտարբեր չթողեցին ոչ մեկին՝ օգտատերերը նշել են ուսուցչի հնարամտությունը, շատերն էլ իրենց օգնությունն առաջարկեցին: Գանիացի ինֆորմատիկայի ուսուցչի ֆեսբուքյան գրառմանը արձագանքնեց նաև Microsoft ընկերությունը և փետրվարի վերջին համակարգիչ նվիրեց գյուղական դպրոցին: Ռիչարդ Ակոտոն սակայն այդքանով դեռևս հարցը լուծված չի համարում, քանի որ ինֆորմատիկայի լիարժեք ուսուցում կազմակերպելու համար գյուղական դպրոցը մոտ հիսուն համակարգչի կարիք ունի։

 

Image may contain: one or more people and people standing