Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում թուրքական բանակը տվել է 11 զոհ և 19 վիրավոր:
Պետք է նշեմ, որ գլխավոր շտաբը տվյալներ չի հայտնում «Սիրիական ազատ բանակ»-ի, որին աջակցում է Թուրքիան, զոհերի և վիրավորների մասին:
Թուրքիայի գործերը Աֆրինում այնքան վատ են, որ վիրավորներին տեղափոխելու համար մեկնած ուղղաթիռը ստիպված վերադարձել է առանց վիրավորների, քանի որ ենթարկվել է հարձակման:
Իմ տեղեկություններով YPG-ին հաջողվել է թուրքական բանակից բռնագրավել մեծ քանակությամբ զենք և զինամթերք, ի դեպ սրա հավաստիությունն անուղղակիորեն հաստատել է հենց Թուրքիայի ԳՇ-ն՝ հայտնելով, որ քրդերը, օգտագործելով գաղտնի թունելները, թիկունքից հարձակվել են թուրքական ուժերի վրա: