ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է.  

«Մեկ ազգ-մեկ բանակ»-ը պլակատ չի, ապրելակերպ է։ Նոր եմ վերադարձել Մարտակերտից ու զարմանում եմ , որ պարզապես անվանում ձեռք բերած երևույթը , որ ողջ Արցախում, Տավուշում վաղուց օրինաչափություն է , ինչ-որ մեկի մոտ դեռ քննարկման թեմա է։
Մարդիկ այդպես ապրում են ամեն Աստծո օր ու հավատացած եղեք , այնքան հեշտ է հարմարավետ բազկաթոռին թիկնած , մատը մատին չտալով ջուր ծեծել, քննադատել(ավաղ, տղամարդուն ո'չ վայել բամբասանքով, ծաղրով, փնովելով),գրել ամեն ինչի մասին , սեփական հավակնություններից ու ԳՐՊԱՆԻՑ այն կողմ չտեսնելով, դատարկաբանել, բնավ չկանխատեսելով հետևանքները։ Այդ խոսացողներից մեկին չտեսա մի օր այնտեղ ,ուր լինում եմ շատ հաճախ,գոնե ամիսը մեկ անգամ։Երդվում եմ չեմ տեսել։ Մարդ երբ խնդիր է բարձրաձայնում,ամենաքիչը գոնե պետք է տեղում ծանոթանա իրավիճակին,լուծումներ գտնելու եղանակներ փնտրի ,քննարկի ոլորտի մասնագետների , գիտակների,վաստակ ունեցողների հետ։Մարտակերտում չկա ընտանիք, ուր զինվոր չլինի։Հայր, որդի, եղբայր ,բոլորը զինվոր են։Հանդիպում ունեցա դպրոցի ուսուցչական կազմի հետ։Հիմնականում այդ՝ ինձ այդքան սիրելի կանանց ամուսինները , որդիք, եղբայրները,անգամ թոշակի տարիքի հայրերը ծառայում են հայոց բանակում։

Զինավան է։

Տարին մի-քանի անգամ,դպրոցում, նախօրոք հայտարարելով կազմակերպում են այցեր առաջնագիծ ու ոչ միայն ուսուցչուհիներն են բերում իրենց եփած մուրաբաները, թխված
խմորեղենները , այլև աշակերտներն են միանում այս կոչին,ում՝ մեկի հայրը, եղբայրը հաստատ ծառայում են բանակում։

Զինավան է ու սա պաթոս չի, ճշմարտություն է։
Եղբայր , դուրդ չի գալի՞ս իմ իրականացվող ծրագիրը , կամ 
ինչ-որ ծրագիր իրականացնելու կոչը, քոնն արա։ Արա ու հիմնավորիր ( հիշեցում ! , կանխավ համաձայնեցնելով ոլորտի մասնագետների , գիտակների, վաստակ ունեցողների հետ ), թե չէ արածդ շան տղություն է։ Դու բամբասելուց բացի ոչինչ չես անում ու չես էլ թողնում ,որ մարդիկ համախմբվեն ու ծառայեն հենց հիմա սահմանը պահող զինվորներին։Իսկ զինավանը միայն Մարտակերտը չի , ամբողջ Հայաստանն է զինավան , ուրեմն սթափվիր , են 30 արծաթից թանկ է երկիրը ։, որ սահմանում խրամատների պատերը ամրացնելու համար, որպես անհապաղ լուծում կարելի է կիրառել տուֆից կառուցվող պատերը։ Նա նշել է, որ տեխնիկական նրբությունները քննարկել է հրամկազմի հետ եւ համատեղ եզրակացրել են, որ 20 հազար տուֆի աղյուսներ ապահովելով՝ հնարավոր կլինի միջանկյալ լուծում տալ խնդրին, եւ տրանսպորտը եւ այլ վերադիր ծախսերը ներառյալ մեկ աղյուսի արժեքը կկազմի 200 դրամ, այսինքն՝ անհրաժեշտ է 4 միլիոն»։