Խաղն ավարտվեց սևերի հաղթանակով, կամ վերջին անդրադարձս «Դեպի Եվրատեսիլին»
1. Մանրուքների հետևից ավել պակաս չնկնելով ասեմ, որ շոուն հաջողված էր:
2. Մինչ հեռուստատեսային մեկնարկը հավանում էի Ռոբերտ Քոլոյանի և Թամարի երգերը, բայց եթերում հասկացա, որ կատարողական առումով շատ տխուր են, բեմադրություն չկար, բեմական շարժումը սաղմնային մակարդակի վրա էր: Իվերջո Եվրատեսիլը ռադիո մրցույթ չի:
3. Նեմրայի երգը լավ էր: Կատարումը տխուր էր, անվստահ: Դերասանի վարպետություն, արտիստիզմ բառերն ակտիվ բացակայում էին: Լիքը մարդ քվեարկել էր Նեմրայի օգտին մնացած ֆավորիտներից տրաքելու պատժառով միայն:
4. Մհերը փոխել ա իր իմիջն ու հայտնվել ա անհասկանալի վիճակում: Նախկին վառ անհատականությունը ներկայացել էր «սև սառոչկով հայի» կերպարով: Բեմում ինչ որ անհասկանալի «բռուտալ» ձաձա էր, որը ոչ մի կապ չուներ մեր ճանաչած Մգեռի հետ: Իսկ բեմադրությունը վե՜րջն էր: Փորին կապած պլանշետով հղիության ուլտրասաունդը ցուցադրող ու բեմի վրա պռոսծին ծննդաբերող պարուհի-ծննդկանի ներկայությունը փետրվար ամսվա հայտնությունն էր:
5.Որպես բանական ու «մի քիչ» էլ բնագավառից տեղյակ մարդ ես շատ լավ գիտեի, որ Կամիլի շանսերը շա՜տ մինիմալ են: Նրան քաջալերում էի որովհետև մնացածից տարբերվում էր ու լիքը կարծրատիպեր էր փորձում ջարդել: Ակընհայտ էր, որ պրոֆեսիոնալ թիմ ա կանգնած Կամիլի թիկունքին, սակայն վերջին պահին Կամիլն իր ստեղծած կերպարին էստրադայի բեմից տարավ կրկեսի արենա ու դրանով կատարումը վերածեց բալագանի: Ամենաքիչը դա կուզեի որ լիներ: Կամիլը պետք ա ներկայանար որպես երգչուհի, սակայն նա ավելի շատ կլոունեսա էր: Իսկ Եվրատեսիլը կրկեսի մասին չի:
6. Սևակը հիանալի վոկալիստ ա: Շնորհաշատ արտիստ: Երգը կատարեց գերացանց: Հիմա պրետենզիաներս: Եւրատեսիլը երգի մրցույթ ա: «Քամին» եվրոպայում հիթային դառնալու և քլաբերում հնչելու շանսեր կարծում եմ չունի: Սարոյի «Քանի» երգի հետ նմանությունն էլ առանձին բազառի թեմա ա: Գլադիատորի սաղավարտ հիշեցնող հագուստը լավ կլինի Սևակն իր հետ Լիսաբոն չտանի: Սրտանց շնորհավորում եմ Սևակին: Նրան մաղթում եմ անկոտրում կամք և հաջողություն:
7.Մնացած կատարողներն
ու երգերն իմ վրա տպավորություն չեն թողել, այդ իսկ պատճառով չեմ էլ խոսի մնացածների մասին: «Գլխավորը մասնակցությունն է» կարգախոսով նրանք ոնց եկան այդպես էլ գնացին տուն:
ՀԳ - Փորձեցի հնարավորինս օբեկտիվ լինել և հուսով եմ, որ նոր ու վաղեմի ընկերներիս իմ քոմենթներով չեմ նեղացնի: Բոլորին մաղթում եմ լիքը ծափեր ու լեփլեցուն դահլիճներ: Վարձքներդ կատար: