Հաշվի առնելով, որ նախընտրական քարոզչության խաղաթուղթն էլ Թրամփի մոտ ամերիկյան տնտեսության շահերի պաշտպանության գաղափարն էր, նախագահության ներքո էլ կանխորոշված գիծը պահպանվում է:
Արտերկրում աշխատող ամերիկյան ընկերություններին ամեն գնով Միացյալ Նահանգներ բերելու քայլին հաջորդում է նոր՝ բավական հավակնոտ որոշումը՝ 14 երկրներից ներկրվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերի բարձրացումը:
Ամերիկյան այս որոշումը, բնականաբար, շատ ջրեր դեռ կհոսեցնի: Ավելին՝ Եվրամիության կողմից արդեն իսկ կան խոսակցություններ պատասխան քայլերի հետ կապված, ընդ որում՝ բավական կոշտ:
Քաղաքատնտեսական վերջին զարգացումների ֆոնին Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ապագլոբալիզացիոն գործողություններն անշուշտ փոփոխության կենթարկեն համաշխարհային տնտեսության կոնյուկտուրան՝ մի կողմից հեռացնելով վաղեմի գործընկերներին, բայց և ընդլայնելով համագործակցության շրջանակները:
ՀԳ․ Հայաստանն արդեն տևական ժամանակ է՝ ԱՄՆ հետ գտվնում է կրկնակի հարկման համաձայնագրի շուրջ բանակցությունների փուլում: Գործել է պետք։