Հաշվի առնելով, որ նախընտրական քարոզչության խաղաթուղթն էլ Թրամփի մոտ ամերիկյան տնտեսության շահերի պաշտպանության գաղափարն էր, նախագահության ներքո էլ կանխորոված գիծը պահպանվում է:


Արտերկրում աշխատող ամերիկյան ընկերություններին ամեն գնով Միացյալ Նահանգներ բելերու քայլին հաջորդում է նոր՝ բավական հավակնոտ որոշումը. 14 երկրներից ներկրվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերի բարձրացումը:
Ամերիկյան այս որոշումը, բնականաբար, շատ ջրեր դեռ կհոսեցնի: Ավելին, Եվրամիության կողմից արդեն իսկ կան խոսակցություններ պատասխան քայլերի հետ կապված, ընդ որում՝ բավական կոշտ:

Քաղաքատնտեսական վերջին զարգացումների ֆոնին Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ապագլոբալիզացիոն գործողություններն անշուշտ փոփոխության կենթարկեն համաշխարհային տնտեսության կոնյուկտուրան՝ մի կողմից հեռվացնելով վաղեմի գործընկենրներին, բայց և ընդլայնելով համագործակցության շրջանակները:

Հ.Գ
Հայաստանն արդեն տևական ժամանակ է՝ ԱՄՆ հետ գտվնում է կրկնակի հարկման համաձայանգրի շուրջ բանակցությունների փուլում: Գործել է պետք !!!