Ամեն առիթով զինվորին, որպես օգնության սպասող օբյեկտ դիտարկելը հետագայում շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ առաջինը հենց զինվորի համար: Չգիտեմ կոնկրետ, որ պահից սկսվեց այս գործընթացը, բայց արդեն մեծ թափ է հավաքել ու կանգնեցնելը բավականին բարդ է լինելու:

 

Նույնիսկ ամենահզորները և զենքի ու գումարի խնդիր չունեցողները փորձում են իրենց բանակը որքան հնարավոր է հեռու պահեն կենցաղային մակարդակից ու զինվորին ընդունում են այնպես ինչպես պետք է ընդունվի մեկը, ով երկրի գլխավոր ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչն է, ում խղճալ հարկավոր չէ, քանի որ խեղճ զինվորը նույն ձև նաև ծառայություն է իրականացնելու:

 

Աշխարհում անթերի բանակներ չկան: Նույնիսկ ԱՄՆ-ի բանակը, որտեղ ամեն զինծառայող իր նոթբուքը ունի և սպաները շարքային զինվորների հետ «պարոնով» են խոսում, շաը հեռու են իդեալական լինելուց: Սակայն փորձեք համացանցում փնտրել ու գտնել ԱՄՆ բանակին վերաբերվող վատ ու խղճահարություն առաջացնող նյութեր: Ես փորձել եմ ու երկար փնտրելուց հետո 1-2 նյութ եմ գտել:

 

Իսկ փորձեք նույն կերպ նյութ փնտրել հայկական բանակի մասին, որը մի քանի անգամ զիջում է ԱՄՆ-ի բանակին և զորքի քանակով և ռազմական բյուջեով և նույնիսկ պատահարներով:

 

Հազարավոր «վստահելի աղբյուրներ» իրենց լսած ու տարածածը փաթաթում են մեր ականջներին, հազարավոր «բարերարներ» գումար են հավաքում «խեղճ» հայ զինվորի համար:

 

Հեռու չգնանք, թշնամու բանակի օրինակը ևս կարելի է աչքի տակ ունենալ: Բանակի ղեկավարությունը նույնիսկ թքած ունի ոչ պաշտոնական տարածված զոհերի ու վիրավորների մասին լուրերի վրա ու կյանքում ոչ հերքում, ոչ հաստատում է դրանք: Երկրի ներսում մարդիկ նույնիսկ իրար ականջի իրավունք չունեն բանակի մասին որևէ սխալ կամ թեկուզ ճիշտ խոսք փոխանակեն առանց ռազմական ղեկավարության թույլատվության:

 

Բանակի թեման չափից շատ է բաց թողնվել ու չի վերահսկվում կամ վերահսկվում է շատ վատ: Ու հենց սրա համար է, որ մարդիկ մի շարք կեղծ պատկերացումներ ունեն բանակի ու զինվորի մասին: