Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են,որ փետրվարի 17-ին ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել ադրբեջանցի հայտնի բլոգերների հարազատներ... Ազերիական ԶԼՄ-ների տեղեկություններով Գերմանիայում ապաստանած և Ալիևների իշխանությանը խիստ քննադատող բլոգեր Թուրալ Սադըղլիի հայրը՝Ալիովսաթ Սադըղլին ձերբակալված է...Իրավապաշտպաններին մինչև հիմա չի հաջողվում պարզել,թե ինչ մեղադրանքով են ձերբակալել Ալիովսաթին...

 


Այս տեղեկությունից ժամեր անց իր facebook-յան էջում գրառում է արել նաև հայտնի ազերի ընդդիմադիր բլոգեր Օրդուխան Թեյմուրխանը,ով հայտնել է,որ Բաքվի Սուրախանի շրջանի ոստիկանություն են բերման ենթարկվել նրա երկու ազգականները..."Ազատություն" ՌԿ-ն Թեյմուրխանի ազգականների ձերբակալման վերաբերյալ հարցում է արել Սուրախանի ոստիկանության բաժանմունք,որտեղից մինչև հիմա չեն պատասխանել... Ազգականներին Ալիևների ճիրաններից փրկելու համար Օրդուխանը գրառում է կատարել և բացահայտել,որ 10 տարուց ավել է չի ապրում հայրենիքում և ոչ մի բարեկամի հետ կապ չի պահպանում...

 


Որքան կարելի է կռահել,արտահերթ նախագահական ընտրություններից առաջ,որոնք Ադրբեջանում տեղի կունենան ապրիլի 11-ին,ապշերոնյան սուլթանիկը որոշել է փակել նույնիսկ այն ընդդիմադիրների բերանները,ովքեր շատ վաղուց չեն բնակվում Ադրբեջանում և հենց այդ նպատակով էլ սկսել է ընդդիմադիր բլոգերների հարազատների և ազգականների մասսայական որս...Ալիևը այս երկու բլոգերների հարազատներով չի բավարարվի...Սա դեռ սկիզբն է...
Իլհամ բաբան գործում է շատ պարզ.արտերկրում բնակվող ազերի ընդդիմադիրների բարեկամներին ովքեր բնակվում են Ադրբեջանում տարրական պատանդ կվերցնի,կլռեցնի մինչև ապրիլի 11-ը,իսկ հետո էլ եվրոպացի իրավապաշտպանների ծափահարությունների ներքո ազատ կարձակի...

 

Չեմ զարմանա,որ որոշ ընդդիմադիրներ իրենց բարեկամների կայնքերը փրկելու համար "շնորհակալություն" հայտնեն Իլհամ բաբային և չոքեն Հեյդար Ալիևի գերեզմանի առաջ...Այդ մեթոդով է Իլհամ Ալիևը հիմնականում փչացնում իր ընդդիմախոսներին...

Համ հանգիստ,առանց ավելորդ քննադատությունների և աղմուկի մի 97 տոկոս ձայն կնկարի իրեն պաշտելիին և չոորրորդ անգամ սուլթանիկ կվերընտրվի,համ էլ եվրոպացիների մոտ կրկին իրեն "կբացահայտի" որպես ընդդիմության բարեկամ և հանդուրժող քաղաքական գործիչ...