Աշխարհի երեսին ցանկացած մարդ երազում է խաղաղ ապրելու մասին, բացի մեզ հարևան Ադրբեջանի բնակչության մեծ մասից: Իհարկե այնտեղ ևս կան մարդիկ, ովքեր հոգնել են պատերազմներից և զոհերից, բայց իրենք շատ փոքր տոկոս են կազմում:

Ամեն անգամ Հայաստանից հնչող ցանկացած մարդասիրական միտք կամ կատարվող քայլ պտտվում և օգտագործվում է մեր դեմ:

Մեկ տարի առաջ ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցեց հայկական դիրքեր, կոպիտ պատասխան ստանալով խումբը զոհերի և վիրավորների հետ նահանջեց, սակայն հայկական դիրքում մնաց մեկ դիվերսանտի դիակ:

Դիակի հետ կապված երկար բանակցություններ տարվեցին, նույնիսկ որոշ հայերի սկսեցին մեղադրել մեր բանակի ղեկավարությանը, որ դիակը օր առաջ չեն հանձնել թշնամուն: Վերջապես տեղի ունեցավ դիվերսանտի դիակի հանձնումը... չեք պատկերացնի, բայց հենց նույն օրը ադրբեջանական բանակը կրակեց և սպանեց մեր զինվորներից մեկին, հենց նույն օրը հրանոթներով կրակ բացվեց Թալիշի ուղղությամբ:

Երևի բոլորիդ համար էլ պարզ է, որ այն ժամանակ, երվ դիակը մեզ մոտ էր, ադրբեջանական բանակը խելոք գառան նման սահմանին կանգնած էր ու չէր էլ կարող մտածեր զինվոր սպանելու և գյուղի վրա կրակելու մասին:

Սա այն մեկ օրինակն է հազարավոր դեպքերի, թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում ցանկացած մարդասիրական և խաղաղ քայլի: