Թուրքիան անհանգստացած է միջազգային արձագանքից և Աֆրինից գնացած կադրերից:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը փետրվարի մեկին հրավիրել է կուսակցության նիստ, որտեղ որոշվել է, որ պետք է անցնեն դիվանագիտական խողովակներով քարոզչության, քանի որ Աֆրինում քրդերին հաջողվել է աշխարհին ցույց տալ «սուտ» տեղեկություն «սուտ նյութերով»:
Այսօր արդեն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ և որոշում կայացվել, որ պետք է հավաքեն հակափաստարկներ Աֆրինում քրդերի կողմից տարածվող տեսանյութերի, նկարների և փաստաթղթերի վերաբերյալ:
Թուրքերը փորձելու են միջազգային հանրությանը համոզել, որ իրենք խաղաղ բնակչության վրա չեն հարձակվում: