Թուրքամետ զինյալները Սիրիայում նաշիդ (կրոնական ներբող իսլամում) են կատարում՝ «Մենք անկոտրում ենք եղել Գրոզնիում, Դաղստանում, հետո գրավեցինք ԹորաԲորան, իսկ այժմ մեզ սպասում է Աֆրինը»: Նշվածը վառ ապացույցն է այն իրողության, թե ինչպես է Թուրքիան լուծում սեփական խնդիրները տարբեր տարածաշրջաններում:
Այն փաստը, որ թուրքական հատուկ ծառայությունները համագործակցում են տարաբնույթ ծայրահեղական խմբավորումների հետ՝ անհրաժեշտության դեպքում որպես վարձկաններ գործուղելով նրանց Անկարայի շահերի տարբեր գոտիներ, հայտնի է դեռևս ղարաբաղյան հակամարտության շրջանակներում տեղ գտած ռազմական սրացումների ընթացքում, իսկ ավելի ցայտուն կերպով կիրառվել և շարունակվում է դրսևորվել իրաքյան, շատ առավել լայն ծավալով՝ սիրիական հակամարտություններում:
Սա բավական տարածված և փորձարկված մարտավարություն է միջին և գերհնարավորություններով տերությունների կողմից, որոնք շահեր ունեն և ինչ-ինչ խնդիրներ են լուծում նաև սեփական տարածքից դուրս:
What a video this....Turkish backed Syrian rebels outside #Afrin, singing a jihadi song about "how we were steadfast in Grozny & Dagestan. And we took Tora Bora. And now Afrin is calling for us." pic.twitter.com/gmFb1gKvFO
— Jenan Moussa (@jenanmoussa) February 1, 2018