Այսօրվա դրությամբ Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում զոհվել է 67 խաղաղ բնակիչ, որից 20-ը երեխա, իսկ 12-ը կին: Թուրքական կողմը հերքում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին լուրը, այն ինչ Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպանի դիտորդական առաքելությունը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել և փաստերով ներկայացնում բոլոր 67 զոհի մասին տեղեկություն: