Արմեն Սարգսյանը, որպես նախագահի հավանական թեկնածու,սկսել է իր հանդիպումները քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա հանդիպել է ՀՅԴ-ի հետ,որից հետո կուսակցությունը համապատասխան հայտարարություն է տարածել,ըստ որի սատարում է վերջինիս թեկնածությանը։ Այս հանդիպումները իհարկե ավելի շատ սիմվոլիկ բնույթ են կրում ու քաղաքական արարաողակարգի մի մասն են կազմում։
Սակայն իհարկե կարևոր է թե ինչ են խոսում հանդիպումների ընթացքում կողմերը։ Եթե կհիշեք, նմանօրինակ հանդիպումների շարք էլ սկսել է էր ՀՀ առաջն նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ վերադառնում էր ակտիվ քաղաքականություն։ Ընդ որում նա ՀՅԴ-ին նույնպես հանդիպեց չնայած ՀՀՇ և ՀՅԴ խոր և հավերժական հակադրությանը։ Սա նաև փորձ է տրամադրություններ ստուգելու, զարկերակ շոշափելու,լսելու ու հասկանալու կոնյուկտուրան, համաձայնություններն ու անհամաձայնությունները։ արմեն Սարգսյանի պարագահում քիչ այլ է ։
Նախ նրա թեկնածությունը առաջադրել է Սերժ Սարգսյանը ով այսօր բոլոր քաղաքական ուժերի համար հեղինակություն է ու նրա խոսքը վերջինն է։ ՀՅԴ-ն ավելի շատ սատարելով նախագաի թեկնածուին իր աջակցությունն է հայտնում հենց Սերժ Սարգսյանին ։ Սարգսյանը առկայությունը շատ կարևոր է ՀՅդ-ի համար, որովհետև հենց նրա օրոք է կուսակցությունը կոալիցիայի մաս կազմել, քաղաքական ամենալայն մանյովրների հնարավորություն ստացել որը ի վերջո թույլ է տվել նրանց տարիներ շարունակ մնալ ջրի երեսին։
Այնպես չէ,որ ՀՅԴ-ն պարտքի տակ է մնացել, ի վերջո թե մարտի մեկի ու թե դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններից հետո նրանք անվերապահ սատարել են Սարգսյանին ու գործող նախագահի՝ իր լիազորությունների ավարտից հետո քաղաքականության մեջ մնալը չափազնց կարևոր է նրանց համար, հաշվի առնելով, որ Վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՅԴ-ի ջրերը մի առվով չեն գնում։ Դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։