2016-ի ապրիլից հետո մենք պետք է առնվազն ֆիքսենք, որ չկա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ ցուցիչ, որ հնարավորություն կտա մեզ բարձր տոկոսային հավանականությամբ արձանագրել, թե Ադրբեջանը երբ լայնածավալ կամ «տեղային» ռազմական գործողություններ կսկսի: Կանխատեսումների դեմ հիմնական փաստարկը այն է, որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է, ինչպես միջ. հանրության ազդեցության ներքո, այնպես էլ իր անմիջական դաշնակից երկրների հորդորները ընդունել-չընդունելու հարցում:

 

Մյուս կողմից կա մի շատ հստակ տեսանելի հանգամանք, որ հարևան երկիրը, անգամ առկա տնտեսաաֆինանսական խնդիրների ներքո, շարունակում է ինտենսիվ զինվել, մասշտաբային զորավարժություններ է իրականացնում՝ չսահմանափակվելով միայն ԼՂՀ-Ադրբեջան շփման գծով, այլև ներգարվելով նախիջևանյան սեգմենտը: Ուստի այս պարագայում խոսել, որ ասենք ամեն պահի նրանք այդ քայլին չեն գնա, դա հիմնավոր չի կարող դիտվել:Վստահորեն դրան չեն խանգարի ինչպես անցած տարի նախագահների մակարդակով, այնպես էլ այս տարի ԱԳՆ մակարդակի հանդիպումները, ԵԱՀԿ միջնորդների տարաբնույթ հայտարարությունները, երկու երկրներում առկա քաղաքական օրակարգերը: Ավելին՝ մի շարք նոր՝ նպատող գործոններ էլ կարելի է դիտարկել...

 

Ասում եմ պատերազմական կանխատեսումներում ավելի զգույշ ու շրջահայաց լինենք...