1. Սիրիայում այսօր կրկնվում է այն, ինչ 1974-ին կատարվեց Կիպրոսում: 1974թ. հուլիսին Կիպրոս մտան թուրքական զորքերը: Թուրքական հարձակումից մեկ օր առաջ Մոսկվայում թուրքական դեսպանին ընդունեց ԽՍՀՄ արտգործնախարար Գրոմիկոն և, ինչպես գրեցին այդ ժամանակվա արտասահմանյան թերթերը, նրանց հանդիպումը տևեց չորս ժամ: Կիպրոսի դեմ թուրքական ագրեսիան սկսվեց հենց հաջորդ օրը:

 

2. Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Մոսկվա է ժամանել Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետը: Այս անգամ ռուս-թուրքական հանդիպումը երկու ժամ է տևել: Հենց հաջորդ օրը թուրքական զորքերը մտան Սիրիա:

 


Ասածս ի՞նչ կցուցանե: Նենգամիտ ռուսական իշխանական բոլոր ժամանակների վերնախավերը ոչ մի երկրի դաշնակից կամ բարեկամ երբեք չեն եղել: Այդ մասին հենց իրենք՝ ռուսներն են ասում՝ նշելով, որ իրենց միակ դաշնակիցը միմիայն իրենց բանակն ու նավատորմն են: Հիշենք, թե նրանք հենց վերջերս ինչ խաղ խաղացին իրենց սլավոն «եղբայր» սերբերի գլխին, թե նրանք ինչ անասնական ատելություն են տածում իրենց սլավոնական մյուս «եղբայրերի»՝ լեհերի և ուկրաինացիների նկատմամբ, և այլն, և այլն:

Հայեր, խելքի եկեք։ Բացի մեր ժողովրդից՝ աշխարհում ոչ մի ժողովուրդ չի եղել, որ անընդմեջ երեք հարյուր տարի խաբված լինի օտար որևէ երկրի կողմից: Ռուսները մեր երկիրը հանձնեցին օտարներին՝ մեր ժողովրդին իր հայրենիքում կոտորել ու տեղահանել տալով: Այսօր էլ մինչև ատամները զինելով՝ օգնում են թուրքերին ու ադրբեջանցիներին տեր դառնալ մեր վերջին հողակտորներին: Ի՞նչ է, սա քիչ է, որ դուք հասկանաք, որ գործ ունեք ոչ թե «հավերժական բարեկամի», այլ՝ հավերժական թշնամու հետ: