Սիրիայի քրդերը Ռուսաստանին մեղադրում են դավաճանության մեջ, ինչով, իմ կարծիքով, եկան, հավասարվեցին մեզ: Ռուսաստանը որևէ մեկի ամուսինը չէ, որպեսզի մեղադրվի դավաճանության մեջ, այն հսկայական երկիր է, որն ունի իր մեծ շահերը և առաջնորդվելով դրանցով՝ պատմության այս կամ այն ժամանակահատվածում դրսևորում է համապատասխան վարքագիծ:

 

Ուղղակի փոքր կամ խնդիրներ ունեցող ազգերը դա պետք է հասկանան և ոչ թե մեղադրեն ռուսներին, որ իրենց քցել են, այլ կարողանան օգտվել ռուսների հետ իրենց շահերի համընկնումից՝ մշտապես պատրաստ լինելով դրանց չհամընկման վտանգին:

 

Եվ այդ առումով որքան արագ գիտակցենք դա, այնքան քիչ կորուստներով կվերականգնենք մեր իրական անկախությունը և կհասնենք մեր նպատակներին: