Բիզնեսմենները կազինո են կառուցում, իսկ Թաթուլյանը սպորտային համալիրներ: Ռուբեն Թաթուլյանին՝ Ռոբսոնին, շատերս քննադատել ենք առանց ինչ-որ լուրջ հիմք ունենալու:

 

Ռուբեն Թաթուլյանի մասին մի տեսանյութ եմ դիտում, որը կարող եք դիտել նաև դուք: Տեսանյութը նայելուց հետո խոսել եմ նաև իմ մի քանի ընկերների հետ, որոնք բնակվում են Սոչիում: Չկա մի հայ, որը չճանաչի Թաթուլյանին, չկա մի մարդ, որն ապրում է Սոչիում, կամ Կրասնադարում, որը դժգոհ լինի Թաթուլյանից:

 

Էլ կրիմինալ, էլ գողական, էլ հանցավոր կապեր, ինչ ասես ասինք: Բայց ամեն ինչ իրա խորն արմատներն ունի: Թաթուլյանի դեմ ամբողջ սև արշավը սկսել են ռուսաստանաբնակ մուսուլմանները, որոնց դուր չի գալիս հայի ուժեղությունն ու ունեցած դիրքը էդ տարածաշրջանում: Ի վերջո, Ռոբսոնի դեմ արշավը նպատակ ունի հայկական դիրքերի թուլացումը՝ Ռուսաստանի հարավում: Հենց այդ շրջանակներն են աչք դրել սևծովյան տարածքների վրա:

 

Քանի որ Թաթուլյանի դիրքերն ուժեղ են և լուրջ կապեր ունի իշխանական վերնախավի հետ, նրան ոչինչ չեն կարողանում անել, փորձել են սևացնելու գործընթացը կազմակերպել մեր՝ հայերիս միջոցով: Այդ կերպ ի ցույց են դնում, որ Թաթուլյանին ատում ու քննադատում են անգամ իր հայրենակիցները: Հենց այստեղ ա, որ մենք բոլորս պետք ա հասկանանք, մեր ինչին ա պետք Թաթուլյանին սևացնելը են պարագայում, որ նրա օժանդակությամբ Սոչիում ու Կրասնոդարում, գրեթե մեկ միլիոն հայ իրեն լավ է զգում:

 

Թաթուլյանը ունի լայն կապեր, տարբեր շրջանակների հետ, գործարար աշխարհի, քաղաքական ու իրավական ղեկավարների հետ, իսկ այդքանից հետո նրան նույնացնել գողականի հետ, մեղմ ասած սխալ է:

 

Ուշադիր լինենք ու հասկանանք, որ եթե Ռոբսոնի դիրքերը թուլանում ա, վատանում ա նաև մեր հայրենակիցների գործերը, իսկ դա ոչ մի հայի պետք չի: Թաթուլյանին սևացնելու՝ մուսուլմանների արշավին միանում են նաև ամերիկյան ուժերը, որոնց դուր չի գալիս Թաթուլյանի ուժը: Հայաստանում էլ Ռոբսոնին թիրախավորել են հենց արևմուտքի դրոշը բարձր պահող ԶԼՄ-ները:

 

Մենք էսքան ժամանակ, տենց էլ չհասկացանք, որ հայը հայի հետ սենց չպետք ա վարվի: Ի դեպ, ես էլ եմ քննադատել Ռոբսոնին, բայց վերջին օրերին, ուսումնասիրել եմ մեդալի հակառակ կողմն ու շատ բան իմ համար պարզեցրել եմ: