Այսօր 55 տարեկան հասակում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։
Այդ մասին նրա ընկերները տեղեկացրել են գործչի ֆեյսբուքյան էջում։
Նույն էջում ավելի վաղ արված գրառումների համաձայն' Սարգիս Հացպանյանը հիվանդ էր և «կյանքի ու մահվան կռիվ էր մղում»։
Ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։