Կրակովի հանդիպումից հետո միջնորդների հայտարարությունից ու դրանից առաջ Լավրովի հայտարարությունից մի քանի դիտարկում կարելի է անել՝ հետագա գործընթացները լավ հասկանալու ու Ադրբեջանի «կտերը» չուտելու համար․
1․ Միջնորդների համար հիմա կարևոր ա գոնե ինչ-որ հարցում հստակ արդյունք ու առաջընթաց ունենալ, դրա համար սկսել են ամենահեշտից՝ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումից, ու փորձում են այդ հարցով փաստաթուղթ համաձայնեցնել կողմերի հետ,
2․ Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, այսինքն՝ նաև հետաքննության մեխանիզմները մնում են օրակարգում։ Ադրբեջանի փորձերը՝ դրանցից ազատվելու, ու Ժնևի նախագահների հանդիպումով ջրել դրանք արդյունք չտվեց,
3․ Զուգահեռ միջնորդները փորձում են կարգավորման ինչ-որ փաթեթ օրակարգում պահել, փուլային, փուլային-փաթեթային կամ նույն բանն այլ բառերով գրած այլ մի բան։ Ու ստեղ իրական պայքարա գնում, որը մոտալուտ փոփոխություններ չի խոստանում,
4․ Չնայած ամեն ինչին կողմերն իրար ընդհանրապես չեն վստահում ու նույնիսկ ամենամանր հարցերի համաձայնեցման բարդությունն ու դանդաղությունը վկայում են, որ այս փուլում դժվար էական բան փոխվի։