Սիրիական ճգնաժամի հաղթահարումը թերևս կարող է նոր հնարավորություններ ընձեռել ՌԴ-ին էլ՛ ավելի ակտիվորեն ներգրավվելու արցախյան հակամարտության կարգավորման և բուն բանակցային գործընթացներում։ Ամենևին էլ զուգադիպություն չէր օրերս Լավրովի կողմից հնչեցված հայտարարությունը՝ Կրակովում այսօր նախատեսվող ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումից առաջ։

 

Լավրովի անդրադարձը խնդրին կարելի է դիտարկել, որպես մեսիջ՝ առ այն, որ ռուսական կողմը ընթացիկ տարին կփորձի հակամարտության ուղղությամբ մեծացնել իր ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, լինել առավել նախաձեռնող։