Դետրոյտի ավտոսալոնում պաշտոնապես ներկայացվել է նոր սերնդի G դասի Mercedes-ը: Ինչպես և սպասվում էր, նոր մեքենան համարյա չի տարբերվում այժմյան մոդելից, չնայած ամբողջովին նոր՝ ավելի թեթև թափք է ստացել:
Ոչ այնքան խորացած մարդը դժվար կզանազանի հին ու նոր մեքենաները, չնայած նոր մեքենանայի վրա ընդամենը 3 դետալ կա հնից՝ դռների բռնակները, լուսարձակների մաքրիչ-պզիկները և պահեստային անիվի կափարիչը:
Մեքենան էականորեն լայնացել է և դարձել հարմարավետ: Նորույթներից կարելի է նշել առջևի անկախ կախոցները միաձույլ կամրջակի փոխարեն: Պահպանվել են բոլոր երեք դիֆերենցիալների բլոկավորումները: Ավելի մանրամասն՝ Ավտոշքերթի առաջիկա հաղորդմանը: