Հայ-վրացական սահմանին, Բավրա-Ժդանովական հատվածում, երկու պետությունների սահմանակետերի մեջտեղում կա մի հսկայան շինություն, որը կառուցել է տարիներ առաջ Վրաստանի կառավարությունը և պետք է ծառայեր որպես մաքսակետ։ Այն այժմ չի շահագործվում և պարբերաբար խոսվում է ապամոնտաժելու մասին։ Սակայն այդ տարածքը կարելի է օգտագործել արդյունավետ։
Օրինակ՝ երկու պետություններն այնտեղ կարող են ստեղծել ազատ տնտեսական գոտի։ Դիցուք ՀՀ և Վրաստանի կառավարությունները ստեղծում են միջպետական ընկերություն, որը կհանդիսանա ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ, այնտեղ կկազմակերպվեն հայ-վրացական մակնանշմամբ որևէ համատեղ արտադրանքի արտադրություն, և որը կստանա հարկային արտոնություններ։
Այդ տարածքում հնարավոր կլինի ծավալել գործունեություն սկսած տեղեկատվական տեխնոլոգիաներից վերջացրած կաթնամթերքի, մսամթերքի կամ հացահատիկի վերամշակող ձեռնարկություններով։ Տեխնիկական հարցերը միգուցե քիչ չեն, բայց վստահ եմ՝ ցանկության դեպքում հնարավոր է իրականացնել և այդ կառույցը կարող է վերածվել երկու հարևան պետությունների տնտեսական համագործակցության խորհրդանիշի։