Ոչ ազնիվները, գողերը, ժուլիկները, խաբեբաները միշտ հաղթում են տակտիկական, կարճաժամկետ հարցերում, իսկ երկարաժամկետ, ստրատեգիական հարցերում միշտ հաղթող է ազնվությունը։
Սա պարզ ճշտմարտություն է, և բիզնեսի և կյանքի համար, ազնվությունն է գլխավոր ստրատեգիական ռեսուրսը, որը միշտ օգնում է աճել ու զարգանալ, շատ գործընկերներ գտնել ու թիմը մեծացնել։
Ինչո՞ւ են մարդիկ Հայաստանում փորձում բիզնեսները զարգացնեն հարազատական կապերի միջոցով, ինչո՞ւ են հարազատներին նշանակում կարևոր հաստիքների վրա, որովհետև սարսափելի պակասում է վստահելի մարդկանց ռեսուրսը, որովհետև հասարակությունում սարսափելի շատ են կարճաժամկետ շահույթի հետևից գնացող խաբեբաները, ոչ թե երկարաժամկետ, ազնվության վրա ներդրում անողները։
Նաև այդ պատճառով է, որ Հայաստանում շատ ոլորտներ չեն զարգանում, շատ բիզնես պրոյեկտներ պռավալ են գնում։ Ցավոք մեզ մոտ քիչ են կամ չկան մարդիկ, որոնց կարելի է վստահել։
Հասարակ օրինակ, ԵԱՏՄ մտնելու պրոցեսների հետ կապված գազի գները 17 դրամ թանկացան, գազալցակայանները սկսեցին շատ ավելի թանկացնել, 20-50 դրամի սահմաններում։ Ինչու՞, որովհետև երկարաժամկետ չեն մտածում, ընկնում են կարճաժամկետ շահի հետևից։ Իսկ երկարաժամկետ մտածողը գինը չէր թանկացնի, վստահություն կստանար իր հաճախորդների մոտ և արդյունքում կմեծացներ հաճախորդների թիվը, հետո՝ գազալցակայանների թիվը։ Բայց չէ, էդ պահին ուզում են մի քիչ շատ աշխատել։
Ինքներդ մտածեք, կա՞ մարդ, որ երազում է խաբեբա ու ժուլիկ մարդկանցով շրջապատված լինել, խաբեբա ընկերներ ունենալ։ Վստահ եմ, չկա էդպիսի մեկը։ Նույն ձև էլ պետքա բիզնեսին ու գործընկերներին վերաբերվել։
Ազնիվ հասարակությունը երկրների ստրատեգիական ռեսուրսներից են, գազի և նավթի նման։ Ցավոք դրանից էլ շատ քիչ կա մեզ մոտ։