Ճվճվ Արոյի որդու հետ կապված ճտպ-ն, որի արդյունքում երկու ոստիկան զոհվեց, հետաքրքիր ընթացք է ստանում։ երեկ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հանդես եկավ հայտարարությամբ,որտեղ նշում էր,որ ոստիկանությունը Սերժ և Սարգիս Վարդանյաննների նկատմամբ բազմիցս կիրառել է սանկցիաներ, այսինքն ձերբակալել է հստակ ժամկետներում ու ըստ էության բացահայտել շատ արագ կատարված հացնագործությունը։Իսկ թե ինչու են այդ մարդիկ պարբերական հաճախականությամբ ազատ արձակվել վաղաժամ քրեակատարողական հիմնարկներից, դա արդեն ոստիկանության պարզաբանման նյութ չէ, այլ այդ հարցերին պետք է պատախանի հատուկ քնչական ծառայությունը։

 

Քանի որ նշված երկու անձը նախկինում ոստիկանության կողմից որոնվել ու բերման են ենթարկվել տարբեր միջադեպերի հետ կապված ու հետագայում ստորագրության դիմաց ազատ են արձակվել,նրանց գործը հետագայում կարճվել է կամ ընթացք չի տրվել։

 

Ոստիկանությունը նորից հետախուզել ու բերման է ենթարկել,սակայն գործը փոխանցել ՔԾ-ին,որն էլ կարճել է այն։ Այս անգամ նույնպես ոստիկանությունը շատ արագ բերման ենթարկեց Սարգիս Վարդանյանին, ով առանց վարորդական իարվունքի արագություն է գերազանցել ու դարձել երկու ոստիկանաի մահվան պատճառ։ Հիմա փաստորեն բանը հասել է նրան, որ այդ երրտասարդների պարբերաբար ազատ արձակման համատեքստում է,որ այսօրինակ դեպք տեղի ունեցավ հենց ոստիկանական համակարգի աշխատողների հետ։

 

իհարկե զոհը զոհ է, կապ չունի շարքային քաղաքացի է մահացել, թե ոստիկան,սակայն այս դեպքը գուցե իավապահաներին ստիպի վերջապես տեղից շարժվել ու այսօրինակ հացագործներին վերջապես ցույց տալ իրենց տեղը։ իսկ նրանց իսկակակն տեղը բանտն է և վերջ։ Իրավապահ ասելով նկատի ունենք ոչ միայն
Ոստկանությանը,այլ ՔԾ-ին,Դատախազությանը,մի խոսքով բոլորին։