Հրանտ Բագրատյանի հետ խիստ հազվադեպ եմ համամիտ լինում և սա այն հազվադեպ դեպքերից է, երբ լիովին համաձայն եմ հատկապես տնտեսական փաթեթի մասով:
Այն`ինչ անում է կառավարությունը, ոչ միայն վատ է, այլև` ուղղակի ո՛չ ավել, ո՛չ պակաս` խելագարություն է:
Ակնհայտ է դառնում, որ երկիրը կառավարվում է բացարձակապես անգրագետ մի զանգվածի կողմից, որին ուղղորդում է բանկիրների լոբբին` ամենայն հավանականությամբ` փոխվարչապետ ու նախկին կամ գուցե ներկա բանկիր` Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: