Իրանի հոգևոր առաջնորդի խոսքն է, երկրում սկսված ցույցերի մասին, երևում է, որ իրականությանը հասկացող, կամ հասկացած մարդ է, թե չէ միշտ ամեն բան քցել արտաքին թշնամու վրա, մեղմ ասած ճիշտ չէ.
«Մենք շատ ենք խոսել արտաքին թշնամիների մասին: Մենք հետախուզական տվյալներ ունենք արտաքին թշնամիների մասին: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մեր թերացումների մասին: Մենք թույլ կետեր ունենք, կան ոլորտներ, որտեղ ամեն ինչ չէ, որ կարգին է, խնդիրներն առկա են: Սխալ է կարծել, թե մենք որևէ ներքին խնդիր չունենք, և արտաքին թշնամիները դրանք արհեստականորեն են ստեղծում: Եթե մենք ներքին խնդիրներ չունենայինք, ապա արտաքին ցանցերն ի վիճակի չէին լինի միջամտել և Ամերիկան ի վիճակի չէր լինի որևէ բան անել»