Շատերի համար գալիք տարին քաղաքական առումով լինելու է ամենահանգիստ տարին, հատկապես ներքին քաղաքական կոնյուկտուրան հաշվի առնելով։ Հայաստանը թևակոխել է քաղաքական փոփոխությունների տարի, որը տեղի է ունենենում թե կամա թե ակամա։ Ավատվում է նախագահական ժամանակաշրջանը ու երկիրը զարգանալու է պառլամենտական մոդելով։ Քաղաքական ուժերն էլ աստիճանաբար դիրքավորվում են այդ պլատֆորմի շուրջ, ինչը բնականաբար մեկ օրվա գործ չէ։

 

Դրան գումարած նաև թե ինչպիսի ջանքեր են գործադրում որոշում կայացնող մարմինները, որպեսզի այդ փոփոխություննները հնարավորնիս անցավ ու արագ տեղի ունենան։ վ այս պարագայում որոշակիորեն հետաքրքրվածությունը դաշտի նկատմամբ նվազում է հանրության կողմից։ Ավելի շուտ կարելի է ասել այն նման է տրանսֆորմացիայի։ Պառլամենտական պետության հիմնասյունը Ազգային ժողովն է ու կարելի է եզրակացնել,որ գալիք տարին պառլամենտյորների համար իրադարձություններիով հարուստ տարի է լինելու հատկապես արտքին քաղաքականության հարցում։ Միջազգային հարթակներում հայաստանի խնդիրների ու դրանց հաղթահարման լուծումների վերաբերյալ քննարկումները դառնալու են ավելի առարկայական ու հայեցակարգային։

 


Սա ի դեպ, ամենևին չի նշանակում,որ Հայաստանի ներսում ոչինչ տեղի չի ունենալու։ Ավելին, քաղաքական քննարկումների բովանդակության ու հագեցվածության առումով ԱԺ-ն դառնալու է երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն ու խոհանոցը։ Թե բովանդակային ու թե էսթետիկ մասով։ կուսակցությունները պետք է լարողանան իրենց կազում ունենալ այնպիսի բառապաշար,որ կարողանան իրենց վրա վերցնել ֆունկցիաներ, որոնք գուցե մինչ այս չունեին։ Ընդ որում կապ չունի, ընդդիմություն կլինի թե իշխանություն։ աշխարհաքաղաքական իարդարձությունններն էլ ստիպելու են լինել ավելի աչալուրջ հատկապես ԼՂՀ հարցում ազգային համաձայանության կոնցեպտի վրա։ Այնպես որ,գալիք տարին խոստանում է լինել գուցե ոչ ամենահետաքրքիրը քաղաքական առումով,սակայն ներքին համախմբվածության մասով հույժ կարևոր: