Վրաստանի նախագահի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը տեղի ունեցավ ինչ-որ տեղ սպոնտան։ Դեկտեմբերի 25-ին ինչպես գիտեք նախատեսված էր Վրաստանի ու Հայաստանի վարչապետերի հանդիպումը արդեն այաստանում,դրա փոխարեն սակայն հենց երեկ չէ առաջին օրը Սերժ Սարգսյանը մեկնեց Թբիլիսի,որտեղ ի դեպ նրա ու առաջին տիկնոջ անունից տրվեց պաշտոնական ընթրիք։
Եվ ուրմեն ինչն էր խնդիրը,այդ հապշտապ հանդիպման։ ինչպես գիտեք օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի կվիրիկաշվիլին հայտարարել էր,որ վրաց-բախազական երկաթուղու այլընընտրանք հանդիսացող ճանապարհներով դեպի ռուսաստան բեռներ ներկրելու դեպքում հայաստանն ու թուրքիան նույնպես կարող են օգտվել դրանից,եթե իհարկե դրան համաձայնվի ռուսաստանը։ իսկ ռուսաստանին սա այնքան էլ ձեռնտու չէ,քանի որ հենց նրա տարածք են բեռներ տեղափոխվելու,այլ ոչ թե ինքն է տեղափոխելու։
Վրաստանը եվ ուրմեն տվել էիր համաձայնությունը ու հարցը մնում է միայն այն,որ ռուսները դրան համաձայնվեն։ Հիմա ինչումն է այստեղ Սերժ Սարգսյանի այցելությանը իմաստը։ Սարգսյանը մեծ հաշվով գնացել է ու փորձելու է հետագայում նաև համոզել Ռուսաստանի իշխանությունների զիջման գնալ այդ հարցում,փոխարենը իր տարածքով եԱՏՄ շուկայում Վրաստանի ապրանքաշրջանառության մասին որոշակի երաշխիքներ տալով։ Այդպիսով Հայաստանը ձեռնարկում է առաջին քայլերը ԵԱՏՄ ու այս պահին եվրոպական ուղիով ընթացող Վարստանի համար կամուրջ հանդիսանալու համար։
Բացի այդ, այդ պարագայում հնարավոր է նաև ռուս- վրացական հարաբերությունների որոշակի լավացում,քանի որ «վրացական երազանքը» ի տարբերություն «միացյալ ազգային շարժմանը» ռադիկալ չի տրամադրված ռուսաստանի իշխանությունների նկատմամբ։