Տարեվերջյան մտահոգիչ վիճակագրությունները հաջորդում են մեկը մյուսին: Հերթական ահազանգը Զբաղվածության պետական գործակալության կողմից է:

Պարզվում է՝ Հայաստանում աշխատանք են փնտրում 36,4 հազար մարդ: Ցավալին նշված ցուցանիշի կառուցվածքն է. ըստ տարիքային ցենզի՝ 16-29 տարեկանները կազմում են աշխատանք փնտրողների 24,2 տոկոսը, 30-44 տարեկանները՝ 39,6 տոկոս, 45-54 տարեկանները՝ 19,9 տոկոս: Աշխատանք փնտրողների մոտ 16 տոկոսը կազմել են 55 -ից բարձր տարիքի անձիք:

Ինչպես երևում է՝ առյուծի բաժինն ընկնում է 30-44 տարեկաններին, ինչը նշանակում է, որ մեր երկրում աշխատանք չունի ամենազգայուն տարիքային շերտը. դրանք այն անձիք են, ովքեր գտնվում են կյանքի ամենաստողծագործ տարիքում, դրանք այն անձիք են, ովքեր ինքնուրույն են, դրանք այն անձիք են, ովքեր հիմնականում ընտանիք ունեն, դրանք այն անձիք են, ովքեր կարտագաղթեն....

Վիճակագրությունը տրված է և այն իրավունք չունի ատեսվելու: Հետևություններն ու գործողությունները պետք է անհապաղ լինեն, հակառակ պարագայում կդատարկվենք հիմնովին !!!!!